Ավելի քան 7 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Գվատեմալայի մայրաքաղաքի հիվանդանոցի վրա զինված խմբի հարձակման հետևանքով։ Հարձակման շարժառիթներն առայժմ անհայտ են։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոհերից մեկը հիվանդանոցի անվտանգության աշխատակից է։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...